- Որն է քո շրջագայության լավ կողմը և,որը վատ?
Սելենա: Լավ կողմը այն է,որ մեկնում եմ շրջագայության արդեն պատրաստ CD-ով և կտեսնեմ երկրպագուներիս:Վատը,որ հեռու եմ լինելու ընկերներիցս և ընտանիքիցս:Դա դժվար է:
- Ինչ է մեզ սպասում այս շրջագայությունից?
Սելենա: Այս շրջագայությունը տարբերվելու է նախորդից:Ավելի հեշտ պարային մասեր:Անկասկած այս անգամ ավելի լավ է լինելու:
- Ում հետ կցանկանայիր երգել զուգերգ?
Սելենա: Այնքան շատ մարդիկ կան: Ես սիրում եմ Քեթի Փերրիին և կցանկանայի նրա հետ կատարել:Նաև երգել Էդ Շերանի հետ կամ էլ աշխատել:
- Ինչն ես սիրում երկրպագուներիդ մեջ?
Սելենա: Նրանց սերը և այն,որ նրանք ինձ չեն դատում:Ես մարդ եմ և անում եմ սխալներ:Ես նոր պատասխանում էի նրանց թվիթերյան հարցերին և շատերը գրում էին,որ ինձ այնպիսի հարցրե չտան,որ ես վատ զգամ:Նրանք ինձ պաշտպանում են: Շատ եմ սիրում նրանց:
- Դու հուզված ես,որ դարձել ես քույր?
Սելենա: Այո,այո:
- Ամենաանհարմար պահը քո կյանքի:
Սելենա: Ամեն օր ես ինչ-որ բան անում եմ: Երբ ես տեսա Բրեդ Փիթին,ես թաքնվել էի աթոռի տակ:Ոչ ոք այդ մասին,դեռ չգիտեր:
- Դու թաքնվել էիր Բրեդ Փիթից?
Սելենա: Ոչ,ես զրուցել եմ նրա հետ մի քանի րոպե,իսկ հետո ես իմ այդ զգացմունքները պետք է ինձ հետ կիսեի աթոռի տակ:
- Ինչ ես սիրում անել,երբ Անգլիայում ես?
Սելենա: Շոփփինգ:Ես սիրում եմ գնումներ կատարել:Կառույցներ,թանգարաններ,ամեն ինչ այստեղ հետաքրքիր է:
- Ինչ ես մտածում բրիտանական եղանակի մասին?
Սելենա: Ես կարծում եմ,որ մարդիկ չեն սիրում ապրել այստեղ,դե ես Տեխասից եմ և այնտեղ եղանակը նույնն է,ինչ Կալիֆոռնիայում,բայց դե ինձ դուր է գալիս,ինչքան էլ տարօրինակ է:
- Ձեր սիրած բրիտանական ուտեստը?
Սելենա: Ձուկ և չիպսեր:Շեպերդա կարկանդակը:Ես սիրում եմ այն:
- Այս ամառ,որտեղ եք ճամփորդելու?
Սելենա: Մեծ հաճույքով,բայց քանի որ ես ավագ քույր եմ այս տարի չեմ պատրաստվում ճամփորդել:Բայց կարող եմ ընկերուհիներիս հետ այցելել Մեքսիկա:Դա մոտ երկու ժամվա ճանապարհ է:

No comments:
Post a Comment