- 52-ամյա Ջորջ Կլունին ԱՄՆ Անկախության օրը միայնակ է անցկացրել: Ըստ New-York Daily News-ի, դերասանին նկատել են Իտալիայի Կոմո կղզու մոտ, իր զբոսանավի վրա: Կլունին եղել է առանց 33-ամյա ընկերուհու՝ դերասանուհի եւ մոդել Սթեյսի Քիբլերի:
- «Ջորջն ու Սթեյսին ոչ մի կերպ չէին կարողանում ժամանակ գտնել իրենց հարաբերությունների համար: Նրանք նույնիսկ մարտից միասին չեն լուսանկարվել: Ջորջը սկսել է հեռանալ նրանից: Իսկ Սթեյսին աշխատում է Նյու Յորքում: Նա շոու է պատրաստում, որը եթեր է հեռարձակվելու հուլիսի 22-ից: Նա նույնպես հարաբերությունների համար ժամանակ չունի»,- նշում է պարբերականը:
Քիբլերը տոնն անցկացրել է Մալիբուի լողափին:
Լուրեր են պտտվում, որ Կլունիին վերջերս Լոնդոնի փակ երեկույթներից մեկի ժամանակ տեսել են խորվաթ մոդել Մոնիկա Յակիսիսի հետ՝ քնքշորեն նրա ձեռքը բռնած:
No comments:
Post a Comment