Thursday, July 4, 2013

Մադոննան զայրացրել է կրոնամոլ մահմեդականներին {V}:

Madonna in niqab-style mask

Ճանաչված երգչուհի Մադոննան զայրացրել է կրոնամոլ մահմեդականներին՝ սոցիալական ցանցերից մեկում նիկաբով (մահմեդական կանանց գլխաշոր, որ փակում է դեմքը՝ միայն աչքերի համար ճեղք թողնելով: Որպես կանոն, պատրաստվում է սեւ գույնի կտորից) լուսանկար հրապարակելով:

The Sun-ի փոխանցմամբ, հիմա Մադոննան կրկին սկանդալի կենտրոնում հայտնվելու վտանգի առջեւ է: Ավելին, փոփ երաժշտության թագուհին լուսանկարի տակ գրել է. «Սիրո հեղափոխությունը սկսվեց… Ինշալլահ»:
Այս կերպ Մադոննան պայքարում է մահմեդական երկրներում կանանց իրավունքների ոտնահարման դեմ: Դրանից հետ երգչուհին եւս մեկ լուսանկար է հրապարակել, որը մակագրված է այսպես. «Հանդես գալով մահմեդական ավանդույթների դեմ՝ Մադոննան գիտակցում է, որ վտանգում է իր կյանքը»:
Madonna poses with sword

No comments:

Post a Comment