Ըստ Daily Mail-ի, դերասանուհին արհամարհել է կանացի զգեստապահարանի այնպիսի առարկան, ինչպիսին կրծկալն է:
Նշենք, որ վերջին շրջանում Շերոնը նախընտրում է հագուստներ, որոնք իր հանդեպ ուշադրություն են գրավում:
Դերասանուհին այդ տեսքով որդու՝ 13-ամյա Ռոենի հետ գնում էր Փարիզի ռեստորաններից մեկում ընթրելու:
Հիշեցնենք, որ գարնանը հոլիվուդյան աստղի սպասուհի Անժելիկա Կաստիլյոն նրա դեմ դատական հայց էր ներկայացնել՝ դերասանուհուն մեղադրելով իր հանդեպ դաժան վերաբերմունքի համար:
Կաստիլյոյի խոսքով, ինքը վնասվածք է ստացել Սթոունի ավտոմեքենայից մթերքները փոխադրելիս: Բժիշկները խորհուրդ են տվել խուսափել ծանրությունից, իսկ բժշկական եզրակացությունը Կաստիլյոն ցույց է տվել Շերոնին: Դերասանուհին սպասուհուն անվանել է «հիմար» եւ «խելագար», իսկ հետո հեռացրել աշխատանքից:
Իր հերթին, Սթոունի փաստաբան Մարտին Սինգերը կարծում է, որ Կաստիլյոն ցուցադրական դատական գործ է սկսել՝ դրամական փոխհատուցում ստանալու համար:
No comments:
Post a Comment