Tuesday, July 2, 2013

Պիրս Բրոսնանի դուստրը քաղցկեղից մահացել է:[V}



Ճանաչված դերասան Պիրս Բրոսնանի 41-ամյա դուստրը՝ Շառլոտտան, ձվարանի քաղցկեղից մահացել է: Daily Mail-ի փոխանցմամբ, հուլիսի 1-ի ուշ երեկոյան այս մասին հայտարարել է դերասանն ինքը:

  • «Հունիսի 28-ին իմ դուստր Շառլոտտան վախճանվեց ձվարանի քաղցկեղից: Վերջին օրերին նրա կողքին են եղել ամուսինը՝ Ալեքսը, երեխաները՝ Իզաբելան եւ Լուկասը, ինչպես նաեւ նրա եղբայրները՝ Քրիստոֆերը եւ Շոնը: Շառլոտտան քաղցկեղի դեմ պայքարում էր արիաբար եւ արժանապատվորեն: Մեր սրտերը լի են մեզ համար թանկ մարդու կորստով: Մենք աղոթում ենք նրա համար եւ հույս ունենք, որ այդ սարսափելի հիվանդության դեմ դեղամիջոցը մոտ ապագայում կհայտնաբերվի: Անկեղծորեն շնորհակալ ենք բոլորին ցավակցությունների համար»,- հայտարարել է 60-ամյա Բրոսնանը, ով այդ ժամանակ ֆիլմի նկարահանումների համար եղել է Արեւելյան Եվրոպայում:
Նկատենք, որ 20 տարի առաջ նույն հիվանդությունից վախճանվել է Պիրսի առաջին կինը` Կասսանդրան: Շառլոտտա Բրոսնանը երկու երեխա ունի՝ 15 եւ 8 տարեկան:
 
Բրոսնանը դստեր հետ Շոտլանդիայում, 1999թ.

No comments:

Post a Comment