Friday, February 28, 2014

Աստղեր, ովքեր սիրված չեն եղել դպրոցում: [E]


Դժվար է հավատալ, որ Ջեսսիկա Ալբան սիրված չի եղել դպրոցում:
"Ես ճաշում էի բուժքրոջ սենյակում, այդպես ես փախչում էի երեխաներից: Ես այդքան էլ գեղեցիկ չէի, իմ ծնողները լավ գումար չէին վաստակում, այդ պատճառով ես երբեք թանկարժեք հագուստ չեմ կրել",-ասել է Ջեսսիկա Ալբան:

"Ես մեծ ուրախությամբ եմ լքել դպրոցը: Ես օրվա մեծ մասը դասերի չէի նստում: Նրանք ոչ մի կերպ չէին ցանկանում ինձ հետ լեզու գտնել",-ասել է Կրիստեն Ստյուարտը իր դպրոցական տարիների մասին:

Թեյլոր Սվիֆտի երգերի մեծ մասը գրվել են դպրոցում, որովհետև նա երկար ժամանակ էր լինում միայնակ:

Սելենա Գոմեսը պատմել է. "Ինձ ծաղրում էին ամեն մի րոպե, այդ պատճառով ստիպված եղա ուսումս շարունակել տանը":

Քրիս Քոլֆերը հիասթափությամբ է հիշում դպրոցական տարիները: Նա ասել է. "Ես օրս անցկացնում էի պահարաններում և նկուղներում":

Դեմի Լովատոն նույնպես ծանր դպրոցական տարիներ է ունեցել. "Ինձ միշտ էլ ծաղրել են դպրոցում, ինձ համար դա սովորական երևույթ էր դարձել":



No comments:

Post a Comment