Wednesday, February 5, 2014

Երգչուհի Ռիհաննան գումար է առաջարկել երկրպագուի թաղման համար: [S]


Երգչուհու հավատարիմ երկրպագուներից` 14-ամյա Տիագո Սոբրալ Վալենսին,ով Բրազիլիայից էր,սպանվել է իր խորթ,հարբած հոր կողմից:Բացի այդ,տղամարդը սպանել է տղայի մորը և 9-ամյա եղբորը:Այս վայրի սպանությունները տեղի են ունեցել Բրազիլիայի Սերժիպի նահանգում: Իմանալով այս ողբերգական նորությունը,երգչուհին Թվիթերում թվիթ է գրել և գումար առաջարկել թաղման համար.

  • Հանգչիր խաղաղությամբ,մեր փոքրիկ զինվոր:Նա երեկ սպանվել է Բրազիլիայում,14-ամյա Տիագոն միշտ մեր սրտերում կմնա:

Ավելի ուշ Ռիռին գրեց.

  • ՀԵնց նոր իմացա,որ նրա եղբայրն ու մայրը,նույնպես սպանված են:Աստված իմ:Եկեք աջակցենք նրանց հարազատերին և ընկերներին,այս դժվարին պահին:

Տիագոն ապրել է աղքատ ընտանիքում և միշտ երազել է տեսնել երգչուհուն:

No comments:

Post a Comment