Դերասանուհի Շարլիզ Թերոնը վաճառել է առանձնատունը, որը The Beatles-ին ոգեշնչել է գրել Blue Jay Away երգը:
Ըստ Daily Mail-ի, մինչեւ Թերոնը Լոս Անջելեսի այս առանձնատան սեփականատերը The Beatles-ի կիթառահար Ջորջ Հարիսոնն էր: Հենց այս տանն էլ նա գրել է Blue Jay Away երգը, որը թողարկվեց Magical Mystery Tour ալբոմում, 1967 թվականին:
Դերասանուհին 3 ննջասենյակ ունեցող առանձնատունը ձեռք էր բերել 2009 թվականին, 3.625 մլն դոլարով եւ վաճառքի էր հանել անցյալ տարի, 3.8 միլիոնով: Տունը գտնվում է աստղային ավանում, որտեղ բնակվում են նաեւ Ջենիֆեր Էնիսթոնը, Լեոնարդո Դի Կապրիոն, Թոբի Մագուայերը, Ջոդի Ֆոսթերը եւ Քիանու Րիվզը:
No comments:
Post a Comment