Thursday, April 11, 2013

Մայլի Սայրուսը և Լիամ Հեմսվորթը հետաձգել են իրենց ամուսնությունը: [E]



Չնայած նրան, որ Մայլին և Լիամը նորից միասին են , նրանք որոշել են իրենց ամուսնությունը հետաձգել որոշ ժամանակով:
 Անցած տարի հունիսին Լիամը Մայլիին ամուսնության առաջարկություն արեց և երիտասարդ զույգը որոշեց 2013թ-ի հունիսին ամուսնանալ: Բայց այս տարի նրանց հարաբերությունները փոքր ինչ վատացան: Նրանք մի քանի շաբաթ հեռու մնացին իրարից, Մայլին հանեց իր նշանադրության մատանին, Լիամին արդեն այլ աղջիկների հետ էին նկատում: Նաև իրավիճակը այնքան էր լրջացել, որ բոլոր կայքերում խոսում էին նրանց բաժանման մասին:
 Նրանց ընդհանուր ընկերներից մեկն ասել է , որ զույգը դեռ պրոբլեմներ ունի և մինչև դրանք չհարթվեն ամուսնություն չի լինի: 

No comments:

Post a Comment