Friday, April 12, 2013

Սառա Ջեսիկա Փարքերը դարձել է Maria Valentina-ի դեմքը (ֆոտո):{V}



Ամերիկյան դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերը նկարահանվել է Maria Valentina ապրանքանիշի գովազդային արշավում:
Daily Mail-ի փոխանցմամբ, նկարահանումները կատարվել են Բեւեռլի Հիլզում: Դրանց ընթացքում 48-ամյա դերասանուհին մի քանի զգեստ է փորձել, այդ թվում՝ դեղձանիկի գույնի ժանեկավոր զգեստը, որն ընդգծում է նրա կազմվածքը: Հետո նա նկարահանումների հրապարակ է դուրս եկել բազմերանգ նկարներով կարճ զգեստով:
Դերասանուհին նկարահանումների է եկել իր 3 տարեկան աղջիկների՝ Մերիոնի եւ Թաբիթայի հետ: Վերջերս Պարկերը հայտարարել է, որ իր ամենից սիրելի իրերը մի կողմ է դնում՝ դուստրերի համար: Այսպես, Մերիոնն ու Թաբիթան կստանան կաշվե երկու պայուսակ. առաջին իրերը, որոնք դերասանուհուն նվիրել են «Sex and the City» սերիալի նկարահանումներից հետո:

No comments:

Post a Comment