Իտալական դերասան Ալ Պաչինոն իր սիրելիի՝ Լուչանա Սոլայի հետ ճաշել է Հռոմի շքեղ ռեստորաններից մեկում:
Ըստ Huffington Post-ի, 72-ամյա դերասանը հագել էր մուգ կապույտ կոստյում, սեւ վերնաշապիկ եւ շապիկ, իսկ նրա 33-ամյա արգենտինացի ընկերուհին՝ բաց շագանակագույն ժանեկավոր երկար շրջազգեստ եւ տափակ ներբանով սեւ կոշիկներ: Դերասանուհու ձեռքին սեւ կաշվե բաճկոնակ էր՝ շքեղ ճաշից հետո Հռոմում երեկոյան զբոսանքի համար:
Հիշեցնենք, որ վերջերս Միացյալ Նահանգներում հեռուստաէկրան է դուրս եկել Ալ Պաչինոյի գլխավոր դերակատարմամբ «Ֆիլ Սպեկտոր» ֆիլմը: Սյուժեի հիմքում լեգենդար պրոդյուսեր Ֆիլ Սպեկտորի կյանքն է, ում 2000-ականների սկզբին մեղադրեցին սպանության համար:
No comments:
Post a Comment