Tuesday, September 10, 2013

Աստղեր, ովքեր մասնակցել են գեղեցկության մրցույթների: [E]


Շատ հաճախ գեղեցկության մրցույթներում հաղթողները կամ մասնակցողները մեծ հաջողությունների են հասնում: Ձեզ ենք ներկայացնում արդեն ճանաչված և սիրված աստղերին, ովքեր վաղ տարիքում մասնակցել են գեղեցկության մրցույթների:



Հոլլի Բերրին մեծ փորձ ունի մրցույթների հարցում: 1985թ.-ին նա չափահաս աղջիկների գեղեցկության մրցույթում առաջին հորիզոնականում է հայտնվել: Հետագայում նա դարձել է` "Միսս Օգայո", "Միսս աշխարհ" և "Միսս ԱՄՆ":



Քեթի Փերրին մանուկ հասակում շատ մրցույթների է մասնակցել: Փերրին պատմել է, որ առաջին հորիզոնականում հայտնվել է ընդհամենը մեկ ագամ, սակայն երկրորդ տեղը նրա մշտականն էր:


Գեղեցկության մրցույթների մասնակցել է նաև Դեմի Լովատոն: 8 տարեկանում նա դարձել է "Միսս Մոխրոտիկ Տեխաս 2000":


Եվա Լոնգորիան 1998թ.-ին մի շարք մրցույթներում հաղթող է ճանաչվել, ինչն էլ նրան օգնել է ընդունվել  Texas A&M University համալսարան:


Օպրա Վինֆրին 17 տարեկանում դարձել է "Սևամորթ միսս Թենեսսի":


Շերոն Ստոունը մի քանի անգամ հաղթող է ճանաչվել իր հայրենիք` Միդվիլլի գեղեցկության մրցույթներում: 

No comments:

Post a Comment