Վերջերս երգչուհի Արիանան Գրանդեն խոստովանեց,որ դարձել է Մայլիի երկրպագուհին:Նա հիանում է նրա գործունեությամբ,տաղանդով և շատ է ցանկանում հանդիպել Մայլիին.
- Կարծում եմ հետաքրքիր կլիներ,եթե ես և Մայլին մի տեղ հանդիպեինք:Նա ինձ մի քանի դաս կտար:
Բացի այդ, Արիանան խոսեց նոր տեսահոլովակի մասին.
- Երեկ համացանցում գտա Մայլիի նոր տեսահոլովակը:Ճիշտն ասած,չգիտեմ թե ում է նվիրված այդ կատարումը,բայց հաստատ Մայլիի մասին է:Այդ տեսահոլովակը մի քիչ տհաճ էր,բայց դա նրա ոճն է և կյանքը:Խնդրում եմ,հերիք է քննադատեք այն:
Տեսահոլովակը մեկնաբանեց, նաև երգչուհու հայրը.
- Ես երգիչ եմ:Երգիչ,կոմպոզիտոր,երգերի հեղինակ,ում դուր են գալիս երգի տարբեր ոճեր:Ես սովորել եմ ավագ դպրոցում,որտեղից էլ սկսել եմ ստեղծագործել:Ոչինչ չէր փոխվի,եթե Մայլիի հագին լինեին ջինսեր,բլուզ կամ ինչ-որ զգեստ:Երգը շատ ազդեցիկ է:Պետք է ուշադրություն դարձնել նրա վոկալային տվյալներին,որը տվել է նրա Աստված:
No comments:
Post a Comment