Friday, November 8, 2013

10 երիտասարդ և ճանաչված դերասանների 10-յակը: [S]


Էյրոն Թայլեր Ջոնսոն
Ծն. 13.06.90
Վայրը`Հայ-Վանկոբ,Անգլիա

Դերասանը ծնվել է սովորական անգլիական ընտանիքում:Մայրը`տնային տնտեսուհի է,հայրը`ճարտարապետ:Ֆիլմերում նկարահանվել է,դեռ մանկուց,իսկ 19 տարեկանում խաղացել է Ջոն Լեննոնի դերը:Իսկ հետո գլխավոր դերն է ստացել "Պիպեց" ֆիլմում:Անցյալ տարի նա ուղղակի  խելագարության հասցրեց աղջիկներին,երբ խաղաց "Աննա Կարենինա" ֆիլմում:Բայց Էյրոնի սիրտը վաղուց զբաղված է և ունի 2 երեխա:Ի դեպ,նրա կինը մեծ է Էյրոնից 23 տարով:

Լիամ Հեմսվորթ
Ծն. 13.01.90
Վայրը`Մելբուրն,Ավստրալիա

Շատերը Լիամին ճանաչում են,որպես "Տորի փոքր եղբայր"`Քրիս Հեմսվորթի:Հայրենիքում առաջին անգամ ֆիլմում նկարահանվել է 16 տարեկանում,դեր ստանալով "Հարևանները" ֆիլմում: 4 տարի առաջ ,նա եղբոր հետ եկավ Հոլլիվուդ և կարողացավ գրավել շատերի սրտերը,նկարահանվելով բազմաթիվ ֆիլմերում:Հիշեցնենք,որ Լիամը Մայլի Սայրուսի նախկին ընկերն է:

Անդրյու Գարֆիելդ
Ծն. 20.08.83
Վայրը`Լոս Անջելես,ԱՄՆ

Չնայած,որ Անդրյուն ծնվել է ԱՄՆ-ում,Հոլլիվուդը գրավելու համար նա իր առաջին քայլերն արեց Անգլիայում,որտեղ տեղափոխվել էր 3 տարեկան հասակում:Նկարահանվել է "Բժիշկ Պարնասի երևակայությունը" և "Սոցիալական ցանցեր" ֆիլմերում:Երբ Անդրյուն իմացավ,որ նկարահանվում է "Նոր սարդ-մարդը" ֆիլմը,որոշեց մասնակցել քասթինգին և հաջողության հասնելով անցավ այն:Նկարահանումների ընթացքում էլ ծանոթացավ Էմմա Ստոնի հետ,ով այժմ նրա ընկերուհին է:

Չարլի Հենեմ
Ծն.10.04.80
Վայրը`Նյուքասլ-էփոն-Թայն,Անգլիա

Առաջին քայլերն արել է հայրենիքում,նկարահանվելով "Մոտ ընկերները" ֆիլմում,իսկ հետո տեղափոխվել է ԱՄՆ:Կարճ ժամանակ անց հայտարարեց,որ չի ցանկանում ամեն մի պատահած դեր խաղալ.
"Ես ունեմ 60 տարի,որ կարողանամ գումար վաստակեմ,բայց 5 տարի ,որով կարողանամ հասկանալ իմ կարիերայի շարունակությունը":
 Դրանից հետո նա խաղաց Քրիստիան Գրեյի դերը, "Մոխրագույնի 50 երանգ" ֆիլմում:

Ջոշ Հատչերսոն
Ծն.12.10.92
Վայրը`Կենտուկի,ԱՄՆ

20 տարեկանում Ջոշը հասցրել է խաղալ մոտ 30-ից ավելի ֆիլմերում և հեռուստասերիալներում ,դրա հետ մեկ տեղ արժանանալ բազմաթիվ մրցանակների:Նրա ամենաճանաչված դերերից մեկը,դա Պիտ Մելլարկի դերն է,որը նա խաղացել է "Քաղցած խաղեր" ֆիլմում: Նա սիրավեպ է ունեցել Վանեսսա Հաջինսի հետ "Ճանապարհորդություն 2:Խորհրդավոր կղզի" ֆիլմի նկարահանումների ժամանակ:

Ջեմի Քեմբել Բովել
Ծն.22.11.88
Վայրը`Լոնդոն,Անգլիա

Դպրոցում սովորելու տարիներին Ջեմին դեր է ստացել "Սուինի Տոդդ հրեշ-վարսահարդարը Ֆլիտ փողոցից" ֆիլմում,որտեղ խաղացել է ճանաչված դերասան Ջոնի Դեպպի հետ: Ջեմին խաղացել է նաև "Հարրի Փոթերը" և "Մթնշաղ" ֆիլմերում:Վերջերս նա գլխավոր դերում նկարահանվեց "Կյանքի զենքը: Ոսկորների քաղաքը" ֆիլմում և բացի այս ամենի,Ջեմին նաև երգում է:

Չեյս Կրոուֆորդ
Ծն.18.07.85
Վայրը`Լաբբոկ,ԱՄՆ

Հասկանալով,որ ձանձրացել է իր համալսարանային դասերից,Չեյսը որոշեց փորձել իրեն ֆիլմի ասպարեզում:Տղան ճանաչում ստացավ "Շշուկները" ֆիլմից:Այս հեռուստասերիալի շնորհիվ տղան 3 տարի շարունակ Teen Choice Awards-ին ստացել է լավագույն դերասան մրցանակը:

Կիտ Հարինգթոն
Ծն.26.12.86
Վայրը`Վուստերշիր,Անգլիա

Երկարամազ երիտասարդը նման է արքայազնի,ով ավարտել է Լոնդոնի դրամատիկական թատրոնը:Այդ վայրը համարվել է Լոնդոնի ամենանշանավոր թատրոններից մեկը:Ուսումը վերջացնելուց հետո տղան միանգամից հայտնվել է "Գահերի խաղը" հեռուստասերիալում և Կիտը շատ արագ ձեռք բերեց ճանաչում:

Նիքոլաս Հոլթ
Ծն.07.12.89
Վայրը`Վոքինգեմ,Անգլիա

"Թուլամորթները" ֆիլմից հետո Նիքոլասը ստանում է բազմաթիվ հրավերներ:Նա հասցնում է նկարահանվել ամենուր: Նրա առավել ճանաչված ֆիլմերից են` "Մեր մարմինների ջերմությունը", "Իքս մարդիկ": Բացի այդ,դերասանն ունի ընեկուհի`դերասանուհի Ջեննիֆեր Լոուրենսը:

Ալեքս Պետտիֆեր
Ծն. 10.04.90
Վայրը`Ստիվենեյջ,Անգլիա

Մոդելի և դերասանի տղա:Սկզբնական ժամանակաշրջանում Ալեքսը եղել է մոդել,իսկ հետո դերասան:16 տարեկանում տղան իրեն նվիրեց կինոասպարեզին:Նրա ամենաստացված ֆիլմերից է "Սարսափելի գեղեցիկ" ֆիլմը: 



No comments:

Post a Comment