Saturday, November 23, 2013

Մայլի Սայրուսի 21-ամյակը: Նկարներ երգչուհու կյանքից: [S]


Շնորհավորում ենք երգչուհի Մայլի Սայրուսին,ով այս տարի դարձավ 21 տարեկան:Վերջին տարիներին երգչուհին իրոք փոխվել և մեծացել է և կարծես նա չէր,ով 12 տարեկանում խաղում էր "Հաննահ Մոնտանա" հեռուստասերիալի գլխավոր դերում: Եկեք  հիշենք Մայլիի կյանքի և վերելքները,և անկումները:

Երգչուհու համար այս տարին,ամենահիշարժանն է լինելու,քանի որ նա դարձավ շատերի քննարկման առարկան,ինչը և նրան էլ ավելի մեծ ճանաչում բերել:

Մեծ աղմուկ բարձրացրեց երգչուհու MTV Video Music Awards-ի ելույթը,որտեղ երգչուհին պարեց իր նշանավոր թվերքը`երգիչ Ռոբին Թիկի հետ:

Շնորհիվ Մայլիի "թվերքինգ" հասկացությունը,հայտնվեց Օքսֆորդի բառարաններում:

Մայլին կարծում էր,որ եթե նա ելույթ չունենար,ապա ՎՄԱ-ն ուղղակի անհետաքրքիր կանցներ:

Ամբողջ համացանցը խառնվել էր,երբ երգչուհին հայտարարել էր,որ նա երբեք կանգ չի առնի,մինչև որ չդառնա ամենաճանաչվածը ամբողջ աշխարհում:

Նա նկարահանվեց "Wrecking Ball" երգի տեսահոլովակում ամբողջությամ մերկ:Այդ ամենի շնորհիվ նրա սինգլը հայտնվեց ամերիկյան չարթերի առաջին հորիզոնականներում:

Նրա "Bangerz" ձայնասկավառակը նույնպես պայթեցրեց ամերիկյան չարթերը և դարձավ ամենաշատը վաճառված թվով երկրորդ ալբոմը,Քեթի Փերրիից հետո:

Ցավոք սեպտեմբերին Մայլին և Լիամը հայտարարել էին,իրենց պաշտոնական բաժանման մասին:

Նրանք սկսել էին հանդիպել 2009 թվականից` "Վերջին երգը" ֆիլմի նկարահանումների ժամանակ:

Նրանք համարվում էին Հոլլիվուդի ամենաճանաչված զույգերից մեկը: Զույգը մի քանի անգամ բաժանվել և միացել էր:

Բայց "Cosmopolitan" հարցազրույցի ժամանակ Մայլին համարձակ կերպով հայտարարեց,որ իրենց լավ է զգում միայնակ.
"Ես պետք է ուշադրություն դարձնեմ երգերիս,ինչպես անձնական կյանքիս:Այս պահին երգն իմ ամենամեծ սերն է":

Մայլին ամբողջությամբ փոփոխեց իր ոճը այն ժամանակվանից,երբ կտրեց իր երկար վարսերը:

Մայիսին Մայլին հայտնվեց "Maxim" ամսագրի "Ամենասեքսուալ կանանց" ցուցակի,պատվավոր,առաջին հորիզոնականում:

Շատերը Մայլիին համարում են նորաձևության իկոնաներից :

Տարբեր երեկույթներին և ցուցադրություններին,Մայլիին կարելի էր նկատել մոր`Տիշի հետ:

Մայլին սկսել է փոխվել 2012 թվականից,երբ սկսել էր զբաղվել ֆիտնեսով:

Նրա կարճ զգեստները և գեղեցիկ սանրվածքները դարձնում էին նրան,ամենացանկալի կանանցից մեկը:

Ավելի շուտ,Մայլին մի քիչ գեր էր և այդ էլ չէր խանգարում,որ երգչուհին գեղեցիկ համարվեր:

"Հաննահ Մոնտանա" հեռուսատերիալը սկզբնական շրջանում դիտել էին 5.4 միլիոն մարդ,որը մեծ ցուցանիշ էր Դիսնեյ ալիքի համար:

Այս նկարում Մայլին 14 տարեկան է:

Միացեք մեր շնորհավորանքներին: Շնորհավոր,Մայլիիի: ♥ 

No comments:

Post a Comment