Ինչպես գրում է Daily Mail-ը, Լեդի Գագան իր Twitter-ում ներկայացրել է Applause սինգլը: Երգը պետք է պաշտոնապես ներկայացվեր օգոստոսի 19-ին, սակայն հաքերներն արդեն տեղադրել էին այն համացանցում նշված ժամանակից շուտ:
Երգչուհին որոշել է գովազդել իր ARTPOP ալբոմը եւ, իրեն ներկելով ձայնասկավառակի գույներով, դուրս է եկել հրեշտակի քաղաքի փողոցները:
Սակայն դա քիչ էր: Կեսօրին Գագային նկատել են քաղաքի գեյ-ակումբներից մեկի մոտ կարճ կիսատաբատով եւ կրծկալով: Իսկ գիշերային ժամերին երգչուհին կիսամերկ տեսքով Լոս-Անջելեսի գիշերային ակումբներից մեկում անցկացվող երեկույթն է այցելել:
No comments:
Post a Comment