Tuesday, August 13, 2013

Guns N' Roses-ի կիթառահարը Լաս-Վեգասի ոստիկանության ուղղաթիռն է “փախցրել” սիրելիին առաջարկություն անելու նպատակով:{V}


Լաս-Վեգասի ոստիկանությունը ներքին քննություն է սկսել այն աշխատակիցների նկատմամբ, որոնք չարաշահել են իրեն արտոնությունները:
Ինչպես գրում է Newsday-ը, հանրությանը հայտնի է դարձել Guns N' Roses –ի կիթառահար Դարեն Ջեյ Աշբիի ու նրան հարսնացույի քաղաքի ոստիկանական բաժնի ուղղաթիռով զբոսանքի մասին:
Կիթառահարը ինքը Instagram-ում լուսանկար է տեղադրել, որում պատկերված են ինքն ու իր հարսնացուն՝ կոլումբիացի դերասանուհի եւ մոդել Նատալիա Քսենաոն ուղղաթիռային ականջակալներով:
Լուսանկարի տակ իր մեկնաբանության մեջ Աշբան շնորհակալություն է հայտնում Ոստիկանությանը “աներեւակայելի հիանալի” թռիչքի համար:Զբոսանքը ավարտվել է Ոստիկանության գրասենյակի ուղղաթիռային հարթակում, որից հետո կիթառահարը իր սիրեցյալին առաջարկություն է արել: Երաժիշտը հայտարարել է, որ Քսենաոն իր համաձայնությունն է տվել:

No comments:

Post a Comment