Saturday, April 27, 2013

Ջեդվարդը պատասխանել է Chart Show TV -ով երկրպագուների հարցերին: [S]


  • Եթե մինչև կյանքի մեջ դուք պարեիք մի պար,որը դա կլիներ?
Ջոն: Իհարկե Gangnam Style!...այո գանգնամ սթայլ կամ էլ լուսնային քայլ:
Էդվարդ: Ահա ,կթռչենք լուսին:
Ջոն:Կամ էլ ինչպես Մայլի Սայրուսն է իր հետույքով պարում:
Էդվարդ: Լավ,Ջոն անցանք:
  • Եթե դուք լինեիք այս հաղորդման հաղորդավարներ,որ երեք երգչի երգերը կդնեիք?
Ջոն: Ես հաստատ կդնեի...
Էդվարդ: Ջոնին,Էդվարդին և Ջեդվարդին:
Ջոն: Ես կդնեի Ջասթին Թիմբերլեյք,Ջասթին Բիբեր և եթե մենք սկսել ենք Ջ-ով,ապա նաև Ջեդվարդ:
Էդվարդ: Ջոն ինչ հետաքրքիր ամեն ինչ որոշեցիր:Հուսով եմ,մենք կդառնան հաղորդավար:
Ջոն: Ոչ,ոչ ես փոշմանեցի: Թող լինի Ջասթին Թիմբերլեյք,Քեթի Փերրի,Ավրիլ Լավին...չէ չէ Բրիթնի Սփիրս:
Էդվարդ: Հիանալի,կարճ կապիր Ջոն:
  • Քանի հենում կանեք մի րոպեում և ով է ավելի շատ անում?
Ջոն: Ամենաշատը կարծեմ 40: Հաստատ 40:
Էդվարդ: Դե ցույց տուր:
Ջոն: Ոչ,ես հիմա ֆորմի մեջ չեմ:
Էդվարդ: Գրողը տանի քեզ:
  • Երբևիցե հագել եք կեղտոտ շորեր?
Ջոն: Այո,ես միշտ այդպես եմ անում: Որովհետև միշտ ամենալավերն են կեղտոտվում:
Էդվարդ: Դե,երևի գուլպաներ,երբ չկան մաքուրները,ստիպված ենք կեղտոտ հագնել:
  • Եթե դուք հնարավարություն ունենայիք հարցազրույց վերցնել ինչ որ աստղից ում կընտրեիք?
Ջոն: Եթե ես կարողանայի,ապա հարցազրույց կվերցնեի Ջասթին Թիմբերլեյքից,որովհետև մենք նրա խրոնիկական,գիժ ֆաներն ենք:
Էդվարդ: Ես կարծում եմ,որ նրա նոր` «20/20 Experience» ալբոմը ուղղակի հիանալի է:Բայց ես չեմ հասկանում,դրա անվանումը:
Ջոն: Իմ սիրած ալբոմը «FutureSex/LoveSounds»!: 
  • Ձեր տեսած ամենահետաքրքիր երազը:
Ջոն: Ամենահետաքրքիրը,որ ես տեսել եմ,երբ ես ելույթ էի ունենում 50000 ճապոնացիների առաջ և դա իմ կյանքի ամենալավ համերգն էր:
Էդվարդ: Ես տեսել էի,որ մեր «Happens in the Dark» տեսահոլովակը Յուտուբում հավաքել է միլիոն դիտում: Մի վախեցիր Ջոն,այդպես էլ կլինի:
Ջոն: Միլիոն?
  • Որ տեսահոլովակն է ավելի շատ ձեզ դուր եկել նկարահանել:
Էդվարդ: Եթե ոչ ոք չգիտի ասենք,որ մենք ունենք 6 տեսահոլովակ,որոնցից վերջինը` «Happens in the Dark»-ը նկարահանվել է Տորոնտոյում:
Ջոն: «Happens in the Dark»-ը դեռ մեր ամենասիրածն է:
Էդվարդ:   «Luminous» -ը նույնպես:
  • Պատրաստվում եք ամուսնանալ և երեխաներ ունենալ?
Ջոն: Գժվել եք,մենք դեռ 21 տարեկան ենք:
Էդվարդ: Երեխեք,մեզ դեռ երեխաներ պետք չեն,մենք ունենա երկրպագուների մեծ բանակ,որը մեզ հերիք է:
Ջոն: Գրողը տանի,պատկերացնում ես ,գժանոց կլինի: Հետո էլ մեր շունիկը`Բլեյզը կնեղանա:
Էդվարդ: Բլեյզը կարծես փոքրիկ երեխա լինի, ամենուրեք վազում է և ամեն տեղ ուտում:
  • Ձեր սիրած երգը,բայց ոչ Ջեդվարդից:
Էդվարդ: Մեր սիրած երգը Ջեդվարդ չի,այլ մի երգը,որը երգում է Վանիլա Այսը Ջեդվարդի հետ:
Ջոն: Իմ սիրած երգը,երևի Քեթի Փերրի- «California girls»…
  • Կուզենայիք դաջվածք անել,եթե այո ապա ինչ ?
Ջոն: Եթե ես անեմ դաջվածք,ապա ամբողջ ճակատիս վրա կգրեմ Ջեդվարդ:
Էդվարդ: Ապրես: One Direction տղաները ամբողջությամբ դաջվածքներով են պատված: Չէ Ջոն? 
Ջոն: Ուրախ  եմ նրանց համար:
Էդվարդ: Միգուցե,Հարրի Սթայլսի նման թիթեռ դաջեմ:
Ջոն: Ահա,ռոք աստղ: Միակը ով դաջվածքներ չունի,դա Նայլն է:
Էդվարդ: Իսկ ինչ,եթ Նայլը այճմ մեզ նայում է?
Ջոն: Ճիշտ եմ ասում: Մյուս անգամ երբ տեսնվենք ես,դու  և Նայլը կգնանք միասին դաջված անելու,որպեսզի դրանց միայն երեքս ունենանք:
Էդվարդ: Ուրեմն,Ջոնը,Էդվարդը և Նայլը միասին կգնան տատու անելու:
  • Ձեր մարմնի,որ մասն եք սիրում?
Ջոն: Մարմնի մաս,որը ես սիրում եմ....ցավոք ես չեմ կարող ասել,եթե կարողանայի կասեի:
Էդվարդ: Իսկ ինչու չես կարող ասել?
Ջոն: Եթե դա ասեմ,հետո հեռուստացույցով ցույց կտան:
Էդվարդ: Ես կօգնեմ քեզ:
Ջոն: Իմ մարմնի սիրած մասը...
Էդվարդ: Տուուուուու...
Ջոն: Ապրես,իսկ քոնը?
Էդվարդ: Իմ աչքերը:

No comments:

Post a Comment