Saturday, April 27, 2013

Կազմվել է ամենագեղեցիկ հայտնիների ցուցակը:{V}


People ամսագիրը կազմել է ամենագեղեցիկ հայտնիների ցուցակը:
Ըստ հրատարակության կայքի, վարկանիշը գլխավորել է հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փերթլոուն, ով հայտնի է առողջ սննդի եւ թանկարժեք դիզայներական հագուստի հանդեպ սիրով: Հատկանշական է, որ վերջերս մեկ այլ ամսագրի կազմած՝ ամենաատելի հայտնիների ցուցակում նույնպես առաջին տեղում Փերթլոուն էր:
People-ի ցանկում տեղ են գտել նաեւ երգչուհի Բեյոնսեն, օսկարակիր դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը, Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնը, «Մթնշաղ» ֆիլմի աստղ Քրիսթեն Ստյուարտը, բրիտանական երգչուհի Ադելը, դերասանուհիներ Ջենիֆեր Լոպեսը, Քերրի Վաշինգթոնը եւ Ջենիֆեր Էնիսթոնը:

No comments:

Post a Comment