20-ամյա Սելենա Գոմեսը ներկայիս ամենաճանաչված աստղերից մեկն է,հետևաբար նրանով հետաքրքրված են շատերը: Չնայած նրա,որ երգչուհին հոգնում է տարբեր տեսակի հարցազրույցներ տալուց,միշտ փորձում է տեղեկացնել իր մասին: Առավել ևս,որ այժմ նա փորձում է դասավորել իր և Ջասթինի հարաբերությունները:
Հարցազրույցի ժամանակ Սելենան ասել է. <<Ես կարծում եմ,որ երկար ժամանակ է շատ անկեղծ եմ եղել:Եվ դուք իմ մասին համարյա ամեն ինչ գիտեք: Բացի այդ ես փորձում եմ անձնական որոշ նորություններ չհրապարակել և գաղտնի պահել: Բայց այդ դեպքում էլ բոլորը մտածում են այն,ինչը չի համապատասխանում իրականությանը>>:
Չնայած երգչուհին այժմ Ջասթին Բիբերի հետ է,բայց չի ցանկանում իր ամբողջ ժամանակը նրա հետ անցկացնել:
No comments:
Post a Comment