Friday, April 12, 2013

Քեյթ Ափթոնը հանդիպում է ռեփեր Diddy-ի հե՞տ:{V}



Ամերիկյան մոդել Քեյթ Ափթոնը, ենթադրաբար, հանդիպում է ռեփեր Շոն Diddy-ի հետ:
Ըստ Huffington Post-ի, 20-ամյա մոդելին 43-ամյա ռեփերի ընկերակցությամբ նկատել են Մայամիի գիշերային ակումբներից մեկում: «Նրանք համբուրվում էին եւ բացարձակ չէին թաքցնում այդ»,- հայտնել է ժամադրության ականատեսներից մեկը: Նաեւ լուրեր են պտտվում, որ անցյալ շաբաթ Ափթոնն եւ Diddy-ն միասին ընթրել են նյույորքյան շքեղ ռեստորաններից մեկում: Քեյթ Ափթոնը, սակայն, իր Twitter-ում հերքել է այդ լուրերը:
Հիշեցնենք, որ Քեյթ Ափթոնն իր նախկին սիրեցյալ Ջասթին Վերլենդերից բաժանվեց այս տարվա փետրվարին: Իսկ Diddy-ն հայտնի է երգչուհի Ջենիֆեր Լոպեսի եւ դերասանուհի Քեմերոն Դիազի հետ իր սիրավեպերով:

No comments:

Post a Comment