Ըստ TMZ-ի, 28-ամյա հեռուստաաստղը վերջերս տված հարցազրույցներից մեկում խոստովանել է. «Ես համառորեն աշխատել եմ կազմվածքիս ուղղությամբ եւ չեմ պատրաստվում կանգ առնել: Ոչ թե այն պատճառով, որ կարեւոր է նիհար լինել, այլ որովհետեւ ցանկանում եմ լավ զգալ»: Օսբորնն ամսագրի կազմին ներկայացել է վարդագույն նկարներով երկնագույն լողազգեստով եւ հայտնի մանուշակագույն մազերով:
2009 թվականից Քելլին նիհարել է ավելի քան 30 կգ-ով: Քելլի հասած արդյունքը բացատրվում է ոչ միայն ֆիզիկական վարժություններով եւ դիետայով, այլեւ սիրո զգացմունքով. անցյալ տարվա դեկտեմբերին նա նշանվեց իր 29-ամյա ընկեր Մեթյու Մոսսհարթի հետ:
No comments:
Post a Comment