Friday, May 17, 2013

Ջասթին Բիբերը աշխատում է իր նոր օծանելիքի վրա: [L]

Էլիզաբեթ Արդենը հաստատել է այն լուրը, որ Ջասթին Բիբերը այժմ աշխատում է իր նոր օծանելիքի վրա՝ "Someday Summer Edition":
Սա Բիբերի թվով 3-րդ օծանելիքն է: Նա բացի սրանից թողարկել է "Someday" եւ "Girlfriend" օծանելիքները: Օծանելիքի գինը լինելու է 35-55$ սահմաններում:
Օծանելիքի մասին Բիբերը ասել է.
«"Someday"-ը իմ առաջին բույրն է, որ ես պատրաստել եմ իմ ֆաների համար եւ այս նորը կրկին նրանց համար է: Իսկ ինչո՞ւ եմ ես կանացի օծանելիք թողարկում: Ուղղակի ես շատ մտահոգված եմ եւ իհարկե ինձ շատ է հետաքրքիր, թե ինչպես են բուրում իմ ֆաները»:
Այնուհետեւ երգիչը ավելացրել է:
«Ես ամռան հետ կապված ամեն ինչ սիրում եմ: Ծովափ, տաք եղանակ եւ իհարկե շատ եմ սիրում լողալ: Եվ ես ուզում եմ ուղղակի այն կիսել իմ ֆաների հետ: Լուսավոր, կապույտ շիշը կհիշեցնի ամառվա մասին: Ես շատ եմ սիրում նոր մի բան ստեղծել, կարեւոր չէ այն երգ է, թե օծանելիք,ուղղակի ցանկանում եմ հիշեցնեմ իմ Բելիբերներին, թե որքան հրաշալի են նրանք եւ ինձ համար շատ կարեւոր»:

No comments:

Post a Comment