Friday, May 31, 2013

Ջենիֆեր Լոպեսը պատասխանել է իր դեմ մեղադրանքներին:{V}


Ջենիֆեր Լոպեսը, ում Britain's Got Talent շոուի ժամանակ բաց հագուստով վերջին ելույթը բացասական բուռն արձագանքն էր առաջացրել բրիտանական ծնողների կողմից, պատասխանել է երեխաներին եւ երիտասարդությանը պղծելու մասին մեղադրանքներին:
Ըստ Daily Mail-ի, 43-ամյա երգչուհին հայտարարել է, թե մարմինը գրկող բոդին եւ բարձրակրունկ երկարաճիտ կոշիկները «բեմական ստանդարտ հագուստ են»: Լոպեսի խոսքով, Մեծ Բրիտանիայում ընտանեկան համարվող շոուի կազմակերպիչները խնդրել են ելույթ ունենալ նույն կոստյումով, ինչ մայիսին կայացած Billboard մրցանակաբաշխության ժամանակ: Այդ կերպ, ըստ երգչուհու, նրանք տեղյակ էին հնարավոր խնդիրների մասին, որ կարող էին առաջանալ իր ելույթի արդյունքում:

No comments:

Post a Comment