Saturday, May 25, 2013

Ամանդի վատ արարքները,որոնք սկսվել են դեռ 2012 թվականից: [S]


Մարտ.2012
  • Ամանդան հայտնվել էր ոստիկականական բաժանմունքում այն պատճառով,որ մեքենա վարելիս խոսում էր հեռախոսով:Բայց դերասանուհին կարողացավ դուրս պրծնել:
Ապրիլ.2012
  • Ամանդան խախտել է երթևեկության կաննոները և բացի այդ հարբած է եղել ղեկին: Նա ձերբակալվել էր և միայն 5000 դոլար տուգանքը մուծելուց հետո առավոտյան դուրս  է եկել:
Ապրիլ և Մայիս.2012
  • Լոս Անջելեսում դերասանուհին վրաերթ է կատարել իր  Range Rover-ով մի տղամարդու մեքենայի վրա: Ամանդան փաստորեն այդ ժամանակ կրկին ձերբակալվել էր:
Հունիս.2012
  • Թվիթերի միջոցով դիմել է նախագահ`Բարաք Օբամային,որպեսզի նա ձերբակալի իրեն ձերբակալող ոստիկանին: Նա հաստատում էր,որ չի խմում և բնականաբար չէր կարող հարբած լինել: Բայց նախագահը չի պատասխանել:
Սեպտեմբեր.2012
  • Երբ ոստիկանների հետ խնդիրները հարթվել էի ,դերասանուհին կրկին քիչ էր մնում վրաերթի ենթարկեր ,ինչ որ մարդու մեքենան,բայց բարեբախտաբար,այս անգամ ոչինչ տեղի չունեցավ:
Դեկտեմբեր.2012
  • Դատավորը չէր ընդունում մեղադրանքները Բայնեսի զոհերի նկատմամբ և ընդունում էր զոհերի դիմումները համարելով,որ նրանք իրոք վնաս են ստացել:
Փետրվար.2013
  • Դերասանուհին նկար էր ավելացրել,որտեղ նա աչքով էր անում տեսախցիկին,իսկ գլխին կեղծամ էր կրում:Նկարի ներքևում գրված էր <<Բարև>>: Այնուհետև նա մեկ այլ նկար էր ավելացրել,որտեղ պարզ երևում էր նրա պիրսինգը և վերագրել էր,որպես Ջեյ Զիի զզվելի դեմքը:
Մարտ.2013
  • Ամանդայի թվիթերը ավելի հետաքրքիր դարձավ ,երբ նա գրեց Դրեյքին.. <<Մեծն ինձ սպանող>>: Դրեյքը չի արձագանքել:
Ապրիլ.2013
  • Ամանդային դուրս էին հանել գիմնաստիկայի դասերից,ոչ ճիշտ հագուստ հագնելու համար:
Ապրիլ.2013
  • Անընդհատ լինելով ոստիկանական բաժանմունքներում Ամանդան կարծես հոգեկան խախտումներ էր ստացել: Թվիթերի իր էջում գրել էր,որ ստամոքսի հետ խնդիրներ ունի: Իր թվիթերում նա գրել էր.<<Բոլոր մամուլները իմ մասին են գրում: Ինձ դուր չեն գալիս նրանց ընտրած նկարները,որոնք նրանք վերցնում են իմ թվիթերից>>:
Ապրիլ.2013
  • Նա նույնիսկ խիզախություն արեց և սկանդալային բլոգեր Փերեզ Հիլթոնին անվանեց "Երկրի տականք"
Ապրիլ.2013
  • Բայնեսը պնդում էր,որ այս նկարի աղջիկը,ով ուներ նույն փիրսինգները,նա չէր:<<Ես չունեամ այսպիսի հագուստ և հետո էլ ես շիկահեր եմ>>:
Ապրիլ.2013
  • Ամանդան մազերը դարձրել էր Քեյսիի նման,իսկ շպարը` Մայլի Սայրուսի:
Մայիս.2013
  • Օդանավակայանից վերադառնալուց,պարզվել է,որ դերասանուհին իրավուք չունի մեքենա վարելու: Ամանդան վեճ է սկսել աշխաողների հետ և պահանջել նորմալ վերաբերմունք:
Մայիս.2013
  • Երբ In Touch-ը ներկայացրեց Ամանդայի նկարները,որտեղ նա մարիխուաննա էր ծխում,խնջույքների էր մասնակցում և պառկած էր ոտքերի կտրվածքներով մահճակալին,նա գրեց.<<Դա իմ մահճակալը չէ,դա իմ մատները չեն>>:
Մայիսի.2013 
  • Ամանդան իր կիսամերկ նկարներն էր ավելացրել թվիթերում:

Մայիս.2013
  • Ամանդան հայտնվել էր այնպիսի վիճակում,որ հնարավոր էր զրկվեր իր վարորդական իրավունքներից,իսկ ետ ստանալու դեպքում պետք է մուծեր 1400 դոլար:
Մայիս.2013
  • Եվ վերջապես երեկ Ամանդան մարիխուաննա է ծխել իր տաը և երբ ոստիկանները եկել են,նա այն դուրս է շպրտել պատուհանից: Դերասանուհին այժմ հոգեբուժական համլիրում է: