Saturday, May 25, 2013

Սելենա Գոմեսը մարդասպանի դերում: [S]


20-ամյա երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը,հայտնի է Դիսնեյ ալիքի ֆիլմերով և սիրո մասին իր երգերով: Երգչուհին որոշել է փոխել իր ոճը: Սելենան կխաղա մադասպանի դեր <<Անկառավարելիները>> ֆիլմում:

Ֆիլմի սյուժեն պատմում է,թե ինչպես են ապրում տանջվելով աղջկա ծնողները,ունենալով այդպիսի աղջիկ: Նրանք հասկացել են,որ լույս աշխարհ են բերել մարդասպանի: Սելենան կխաղա մարդասպանի դերը`Քեթթին:Աղջիկը դուրս կգա իր համեստ և քնքուշ աղջկա կերպարից, և ցույց կտա իր վատ կողմը:Ֆիլմը հիշեցնում <<Սենդի Հուկ>> դպրոցում տեղի ունեցած իրադարձությունները:Անցյալ տարի այդ դպրոցում տեղի է ունեցել մասսայական մարդասպանություն:Ադամ Փիթեր Լենզան գնդակահարել է 28 մարդու: Նրանցից 20-ը 6 և 7 տարեկան երեխաներ էին:

Ֆիլմի ռեժիսորն է `Վիլյամ Մեյսին: Բացի Սելենայից ֆիլմում կնկարահանվեն` Ֆելիսիթը Հաֆմանը,Անտոն Էլչին: Ֆիլմը դուրս կգա 2014 թվականին: