Saturday, May 25, 2013

Ինչից են վախենում աստղերը? [E]


Ջասթին Բիբերը վախենում է լիֆտերից, որովհետև մի անգամ նա 2 ժամ մնացել է լիֆտում: Դրանից հետո նա միշտ իջնում է աստիճաններով:

Ջեննիֆեր Էնիսթոնը վախենում է ինքնաթիռներից:

Ռեպեր Փի. Դիդդին ունի վախ ծաղրածուներից: Երբ հանդիպում է ծաղրածուների կիլոմետրերով հեռու է փախչում նրանցից:

Բրիթնի Սփիրսին վախեցնում են տարբեր տեսակի մողեսները:

Մադոննան վախենում է մթությունից և կայծակից:

Էշտոն Կատչերը երբեք չի լողանում ծանոթների լողավազաններում ,լճերում, որովհետև վախենում է հիվանդանալ  տարբեր հիվանդություններով: 

Քամերոն Դիազը շատ ուշադիր է հետևում իր առողջությանը: Քամերոնը վախենում է հիվանդանալ վիրուսային հիվանդություններով: Նա նույնիսկ չի դիպչում դռան, մեքենայի բռնակներին: Նրա փոխարեն դա անում է թիկնապահը: Իսկ եթե թիկնապահը նրա հետ չի լինում նա իր մոտ միշտ թաց անձեռոցիկ է պահում:

Օրլանդո Բլումը վախենում է խոզերից:
Մի անգամ ֆիլմի նկարահանումների ժամանակ Օրլանդոն փոքրիկ խոզուկ է տեսել, նա բարձր գոռացել է և փախչել է այդտեղից:

Դեյվիդ Բեքհեմը ունի ատակսոֆոբիա - վախ կեղտից և խառնաշփոթից:Այդ պատճառով նա կնոջը հրամայում է, որ տանը ամեն ինչ իր տեղում լինի, կոկիկ և մաքուր:

Կրիստեն Ստյուարտը վախենում է ձիերից: Այդ վախը սկսվել է դեռ մանկուց, երբ նա ընկել է ձիուց:

Նիքոլ Քիդմանը վախենում է թիթեռներից: Դերասանուհին պատմում է, որ մանուկ հասակում նա միշտ փախչում էր թիթեռներից:

Թայրա Բենքսը վախենում է դելֆիններից: