Tuesday, May 28, 2013

Շակիրան թարմացնում է իր փոքրիկի զգեստապահարանը:{V}

Կոլումբիական հայտնի երգչուհի Շակիրան թափառել է Արեւմտյան Հոլիվուդի մանկական խանութներում:
Ըստ Daily Mail-ի, Շակիրան եւ նրա 4 ամսական որդին՝ Միլանը, Ռոբերթսոն բուլվարում այցելել են մանկական զգեստների եւ ապագա մայրերի հագուստի Bel խանութ: 36-ամյա երգչուհին հագել էր լայն մարզաշապիկ, նեղ տաբատ եւ բարձր ներբանով բոկոտիկներ: Աստղի դեմքին ոչ մի գրամ շպար չի եղել:
Հիշեցնենք, որ ծննդաբերությունից հետո նախկին կազմվածքը վերադարձնելու հարցում Շակիրային օգնել են զումբայի պարապմունքները (պարային ֆիթնես-ծրագիր): Երգչուհին պարերով զբաղվել է ընդհուպ մինչեւ ծննդաբերությունից առաջ վերջին օրերը: Վերջերս Շակիրան նաեւ հայտարարել էր, թե երեխայի հայրը՝ ֆուտբոլիստ Ժերար Պիկեն, ակտիվորեն մասնակցում է իրենց առաջնեկի դաստիարակությանը: