Tuesday, May 28, 2013

Ամանդա Բայնեսի հարևանները վախենում են նրանից: [E]


Ինչպես արդեն տեղեկացրել էինք Ամանդա Բայնեսը տեղափոխվել էր ոստիկանության բաժանմունք թմրանյութեր օգտագործելու պատճառով: Սակայն նա հերքել էր այդ լուրը և ասել էր, որ նա ոչ մի տեսակի թմրանյութ չի օգտագործում: Նրա հարևանները հաստատել են , որ Ամանդան օգտագործում է թմրանյութեր: Նրանք դա նկատել են Ամանդայի տարօրինակ պահվածքով: Հարևանները նույնիսկ վախենում են նրա հետ վերելակով իջնել:
"Նա այնպես է նայում բոլորին, - ասել է բնակիչներից մեկը,- Նրա աչքերը շատ վախենալու են: Նրա նայելով կարող ես ասել, որ նա թմրամոլ է: Շենքում ոչ ոք չի համարձակվում նրա հետ վերելակ մտնել":
Մի ուրիշ բնակիչ ասել է. "Նա կարող է հիմարի հայացքով անշարժ կանգնել շենքի մուտքի մոտ և մի քանի րոպե մնալ այդպես: Նա նաև հաճախ ընկնում է մարդկանց ետևից":