Friday, May 17, 2013

Դեմի Լովատոն իր և Սելենա Գոմեսի ընկերության մասին: [S]


Սելենա Գոմեսը և Դեմի Լովատոն ծանոթացել են 10 տարի առաջ, <<Բարնին և ընկերները>> շոուի նկարահանման ժամանակ: Այդ օրվանից նրանք մեծացել են ,դարձել հայտնի,բայց չեն կոտրել իրենց ամուր ընկերությունը: Նրանք մինչև հիմա շատ մոտ են և ինչ  էլ լինի ,նրանք միշտ կմնան լավ ընկերուհիներ:

<<Մենք միասին դժվար ճանապարհ ենք անցել:Եղել ժամանակներ,երբ մենք չենք կարողացել շաբաթներով տեսնվել:Բայց հետո մենք հասկացանք,որ կյանքը շատ կարճ է և պետք է ժամանակ անցկացնել այն մարդկանց հետ,ում սիրում ես>>,-պատմում է Դեմին:

<<Սելենան ինձ համար ավագ քույր է և ես ուզում եմ միշտ նրա հետ լինել:Նա շատ տաղանդավոր է,գեղեցիկ և շատ մոտ է իմ հոգուն>>:

Բացի դա նա խոսեց այն մասին,որ հասկացել է թե ում հետ կարելի է ընկերություն անել և ում վստահել կամ չվստահել.

<<Մի քանի ամիս առաջ,երբ ես նշում էի իմ ծննդյան օրը,ունեի շատ հյուրեր,որոնց իմ ամենամոտ ընկերներն էի համար,բայց երբ հայտնվեցի հիվանդանոցում ստացա միայն 4 հաղորդագրություն:Դա ինձ շատ տխրեցրեց: Հիմա ես ունեմ քիչ ընկերներ,որոնց կարող եմ ցանկացած ժամանակ զանգել և նրանք կհասնեն ինձ օգնության>>,-պատմում է Դեմին:

No comments:

Post a Comment