Friday, June 14, 2013

Քիմ Քարդաշյանը կթաքցնի երեխային նույնիսկ հարազատ մորից: [E]



Քիմ Քարդաշյանի մայրը` Քրիս Ջենները Քիմին և Քենիին առաջարկել է երեխայի ծնունդից հետո ապրել իր բնակարանում: Երիտասարդ տատիկը խոստացել է, որ ամբողջ օրը կխնամի երեխային և աղջկա հոգսերը կկիսի: Սակայն Քիմը և Քենին չեն ցանկանում ապրել նրա հետ և ստիպված մերժել են նրան:

Քիմն արդեն հյուրանոցում մի համար է վերցրել, որտեղ նրանք կապրեն երեխայի ծնվելուց հետո մի քանի օր: Իսկ Քրիս Ջենները դեռ չգիտի այդ մասին և չի էլ իմանա, որովհետև զույգը նրանից գաղտնի է պահելու դա, որպեսզի մայրը նորից չխնդրի տեղափոխվել իր տուն:
Հիշեցնենք, որ Քենի Վեսթը վաճառել էր իր Լոս Անջելեսի տունը և Քիմի հետ ապրում էր իրենց Բել-Էյրի տանը: Սակայն այդ տունը հիմա  վերանորոգվում է: Այդ պատճառով նրանք մի քանի օր մնալու են հյուրանոցում:

No comments:

Post a Comment