- «7 дней»-ը, հղում կատարելով People.com կայքին, նշում է, որ սրահ գնալու համար դերասանուհին ընտրել էր գիշերազգեստի նմանվող անձեւ կապտա-ճերմակ վանդակներով զգեստ եւ շագանակագույն բոկոտիկներ:
Այս տեսքը, հավանաբար, բացատրվում է հոլիվուդյան դերասանուհու կյանքի բարդ ժամանակաշրջանով: People.com-ը տարին Քեթի Հոլմսի համար համարում է «վերականգնողական ծանր շրջան»:
«Հիմա նա իր անձնական կյանքով չի հետաքրքրվում: Ներկայում նա կենտրոնացել է դստեր՝ Սուրիի դաստիարակության ուղղությամբ: Քեթին պատրաստ չէ նոր հարաբերությունների: Նա բոլորովին վերջերս է ուշքի եկել Թոմ Քրուզի հետ բաժանվելուց հետո: Ապահարզանից հետո նա ասաց. «Լավ, հիմա վերադառնանք աշխատանքին»: Դա Քեթիի համար ծանր շրջան էր, բայց հիմա նա երջանիկ է եւ շարժվում է առաջ»,- ասել է դերասանուհու մտերիմներից մեկը:
No comments:
Post a Comment