Դեպքը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի գիշերային ակումբներից մեկում: 24 ամյա Դեաննա Գինեսը պատմել է, որ Քրիսը նրան հարվածել է և նա ընկել է գետնին: Աղջիկը ընկել է ծնկների վրա, սակայն շատ ուժեղ ցավեր է ունեցել: Դեաննան պատմել է, որ վնասվածքները այնքան լուրջ են եղել, որ նա ստիպված է վիրահատվել: Աղջիկը նաև դիմել է ոստիկանությանը:
Հիշեցնենք որ, Քրիսը առաջին անգամ չէ, որ ձեռք է բարձրացնում կնոջ վրա: 2009 թվականին, երբ նա հանդիպում էր Ռիհաննայի հետ նա նույնպես դարձել էր Քրիսի զոհը: Նա այնպիսի լուրջ վնասվածքներ էր հասցրել երգչուհուն, որ նրան մի քանի ամիս արգելել էին մոտենալ Ռիհաննային: Դրանից հետո նա ագրեսսիայից ազատվելու կուրսեր անցավ, սակայն ինչպես երևում է դա չի օգնել:
No comments:
Post a Comment