Ով է նրանցից ավելի շատ հաջողությունների հասել? Ով է ավելի լավը? Vev կայքը կազմել է Մայլիի և Սելենայի հաջողությունների ցուցակը ըստ, որի հայտնում է այս դուելի հաղթողին:
Ռաունդ 1
Կարիերա
- 2009թ.-ին Մայլին նոմինացված էր "Ոսկե Գլոբուս" մրցանակաբաշխությանը "Լավագույն երգ" անվանակարգում I Thought I Lost You երգով և հաղթել է: Բացի այդ նա նոմինացված է եղել MTV-ի "Տարվա պայթյուն" անվանակարգում իր "Հաննա Մոնտան" ֆիլմի շնորհիվ և հաղթել է նաև "Լավագույն սաունդրեք" անվանակարգում:
- Իսկ Սելենան 2009թ.-ին Teen Choice Awards-ում հաղթել է "Լավագույն կանացի ընտրություն" անվանակարգում: 2010թ.-ին նույն մրցանակաբաշխությանը հաղթել է "Լավագույն կարմիր գորգի զգեստ" անվանակարգում: 2009թ.-ից նա մենակատարուհի է «Selena Gomez & the Scene» խմբում:
Դեռ 2 միավոր ստանում է Մայլին, իսկ Սելենան` 1:
Ձայնասկավառակներ
- Մայլին թողարկել է յոթ ձայնասկավառակ և դրանցից մեկը ստացել է "ոսկի" կոչում:
- Սելենան նույնպես մեկ ալբոմի համար արժանացել է "ոսկի" կոչմանը, սակայն նա ունի երեք ալբոմ:
Մայլի 1 միավոր, Սելենա 1 միավոր: Ընդհանուր` 3:2 օգուտ Մայլիի:
Ռաունդ 2
Ճանաչվածություն
- Թվիթեր: Սելենան ունի 15 589 619 հետևող, իսկ Մայլին` 12 431 523:
- Որոնումը համացանցում: Սելենան` 1 430 000, իսկ Մայլին 1 340 000:
Սելենան ստանում է 2 միավոր, Մայլին` 1: 2 ռաունդի արդյունքներն են` 2:1 օգուտ Սելենայի:
Ռաունդ 3
Անձնական կյանք
- Մայլին Ջասթին Գաստոնից բաժանվելուց հետո կապնվում է Նիք Ջոնասի հետ: Սակայն հիմա նա Լիամ Հեմսվորթի հետ է:
Ջասթին Գաստոն
Նիք Ջոնաս
Լիամ Հեմսվորթ
- Սելենան հանդիպել է Նիք Ջոնասի, հետո Թեյլոր Լոթների հետ: 2011թ.-ից նա սկսեց հանդիպել Ջասթին Բիբերի հետ, բայց վերջերս հայտնել են նրանց բաժանման լուրը, որը դեռ հաստատված չէ:
Նիք Ջոնաս
Թեյլոր Լոթներ
Ջասթին Բիբեր
3-րդ ռաունդի արդյունքներն են` 2:1 օգուտ Սելենայի:
Ռաունդ 4
Գեղեցկություն
Այս փուլում մի փոքր դժվար է լինելու, որովհետև երկուսն էլ յուրահատուկ են իրենց գեղեցկությամբ:
- "Ամենագեղեցիկ դերասանուհի" ցուցակում Մայլին 5-րդ տեղում էր, իսկ Սելենան` 8-րդ: Իսկ "Մեր ժամանակների 15 ամենագեղեցիկ երգչուհիներ" ցուցակում Մայլին 9-րդն էր, իսկ Սելենան 15-րդ:
- Համեմատած Մայլիի Սելենան ունի ավելի նուրբ մանկական դիմագծեր, իսկ Մայլին վատ չի նայվում այսպիսի հագուստով:
4-րդ ռաունդում հաշիվը դառնում է 1:1:
Ոճը
Սելենա Գոմեզ
4-րդ ռաունդի վերջում երկուսն էլ ստանում են 2 միավոր և հաշիվը դառնում է 3:3:
No comments:
Post a Comment