Ջենիֆեր Էնիսթոն եւ Ջասթին Տերու աստղային զույգն անընդհատ վիճում է: Բանն այն է, որ նրանք ոչ մի կերպ չեն կարողանում կողմնորոշվել բնակության վայրի հարցում:
- Ըստ Belfast Telegraph-ի, Ջասթինն առանձնապես չի սիրում Լոս Անջելեսը, իսկ Ջենիֆերն ամբողջությամբ տարված է կալիֆորնիական Բել Էյրում 21 մլն դոլար արժողությամբ իր առանձնատան վերանորոգման մտքերով:
«Ջասթինն ամեն ջանք ներդրեց՝ փորձելով սիրել Լոս Անջելեսի կյանքը, բայց չկարողացավ: Նրան դուր է գալիս Նյու Յորքի էներգետիկան: Նա նույնիսկ կատակով դժգոհում է Լոս Անջելեսի եղանակից՝ ասելով, թե անբնական է, երբ ինչ-որ տեղ ամբողջ տարին արեւ է: Նա կարոտում է տարվա բոլոր եղանակները: Իսկ Ջենիֆերին Նյու Յորքը դուր չի գալիս: Նա մի քանի բնակարան է գնել այդ քաղաքում՝ հույսով, որ մի օր դրանք իր համար տուն կդառնան, բայց նրա սիրտն այնտեղ չէ»,- պատմել է զույգի մտերիմներից մեկը:
No comments:
Post a Comment