Sunday, June 30, 2013

Աստղեր, ովքեր կախվածություն են ունեցել թմրանյութերից: [E]


Դերասանուհի Դրյու Բերրիմորը առաջին անգամ ծխել է 9 տարեկանում, իսկ 12-13 տարեկանում սկսել է թմրանյութեր օգտագործել: Այդ տարիքում նա որոշ ժամանակ եղել է վերականգնողական կենտրորնում և ազատվել է այդ կախվածությունից:

Էլթոն Ջոնը նույպես ունեցել է կախվածություն թմրանյութերից: Թմրանյութեր սկսել է օգտագործել դեռ 1975թ.-ից: 80-ականներից արդեն նա ազատվել է այդ կախվածությունից և նույնիսկ թմրանյութեր օգտագործող մարդկանց օգնել է թողնել դա:

Էմինեմը օգտագործել է թմրանյութեր դեռ այն ժամանակվանից, երբ հայտնի չէր:  2005թ.-ին նա եղել է վերականգնողական կենտրոնում, իսկ 2008թ.-ին սկսել է նորից ստեղծագործել և հայտարարել է, որ արդեն "մաքուր" է:

Լինդսեյ Լոհանը հաճախ է լինում վերականգնողական կենտրոններում և ոչ միայն թմրանյութերի կախվածության համար, այլ նաև ալկոհոլիզմով տառապելու համար: Դեռ 2005թ.-ից նա շատ վերականգնողական կենտրոններոում է եղել, բայց չի կարողացել հաղթահարել կախվածությունը: Մինչ այսօր նա դեռ օգտագործում է թմրանյութեր և ալկոհոլային խմիչքներ:

Քելլի Օսբորնը նույնպես շատ թմրանյութեր է օգտագործել և դա նրա մոտ առաջացրել է կախվածություն: 2004-2005թթ.-ին նա բուժվել է և վերադարձել է իր կարիերային:


2005թ.-ին համացանցում տարածվեցին լուսանկարներ, որտեղ Քեյթ Մոսսի ձեռքում թմրանյութեր էին: Այդ լուսանկարներից հետո բոլորը սկսեցին քարկոծել Քեյթին, իսկ որոշ մարդիկ փորձեցին օգնել նրան թողնել թմրանյութերը: Սակայն նա մինչ այսօր չի կարողացել ազտավել թմրանյութերից:


Ցավոք այս ցուցակը դեռ կարելի է շարունակել: Կան աստղեր, ովքեր կյանքից հեռացել են հենց թմրանյութերի կախվածությունից` Էմի Վայնհաուսը, Վիթնի Հյուսթոնը, Կուրտ Կոբեյնը և այլք:
Սակայն ուրախալի է այն փաստը, որ շատերը կարողացել են հաղթահարել կախվածությունը:



No comments:

Post a Comment