Monday, July 1, 2013

Լեդի Գագան վիրահատությունից հետո առաջին անգամ բեմ է դուրս եկել:{V}



Ճանաչված երգչուհի Լեդի Գագան վիրահատությունից հետո առաջին անգամ բեմ է դուրս եկել: Այս մասին տեղեկացնում է celebitchy.com-ը:
27-ամյա երգչուհին ներկայացել է Նյու Յորքում անցկացված համասեռամոլների Kick Off Rally շքերթին: Հայտնի է, որ Գագան հանդես է գալիս ի պաշտպանություն ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների, որոնք նրա երկրպագուների մեծ մասն են կազմում: Այս անգամ երգչուհին ոչ ոքի չի զարմացրել եւ հավաքվածներին ներկայացել է իր սովորական բեմական հագուստով: Դիմահարդարումն ու մազերի սանրվածքը նույնպես ավանդական են եղել: Երգչուհին ելույթը եզրափակել է ազգային օրհներգի կատարմամբ:
Լեդի Գագան բացատրել է միասեռական հասարակության հանդեպ իր զգացմունքները: Երբ մանկության տարիներին բոլորը երգչուհուն անուշադրության են մատնել, միակը, ով նրան լավ է վերաբերվել, ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ պատանիներն են եղել:
 
  • «Ես չէի հասկանում, Աստված իրակա՞ն է եւ ի՞նչ է ընդհանրապես նշանակում: Չգիտեի, թե նա ինչ նշանակություն ունի Ամերիկայի համար, քանի որ ես ինձ համադասարանցիներից կողմից կոտրված եւ ոչնչացված էի զգում: Ես հոգեբանական խնդիրներ ունեի. մարմնիս, բիզնեսում տղամարդկանց առկայության պատճառով, ովքեր ինձ ցանկանում էին միայն սեքսի կամ փողի համար: Ես որոշեցի ճանաչում ձեռք բերել եւ առաջ շարժվել: Բայց հետո եկաք դուք եւ փրկեցիք ինձ, իմ ընկերներ: Եվ այդ ամբողջ ընթացքում առաջին անգամ Աստծուն տեսա ձեր մեջ: Այդ պատճառով ես իրավունքներ եմ պահանջում: Ես ձեզ համար անվտանգ փողոցներ եմ պահանջում»,- հայտարարել է Լեդի Գագան:

No comments:

Post a Comment