Monday, July 1, 2013

Պենելոպա եւ Մոնիկա Քրուսերը մշակել են Loewe-ի նոր պայուսակի դիզայնը:{V}



Իսպանացի դերասանուհիներ Պենելոպա եւ Մոնիկա Քրուսերը Loewe հայտնի ապրանքանիշի համար նոր պայուսակի դիզայն են մշակել:
WWD-ի փոխանցմամբ, այն ստեղծելիս Քրուս քույրերը խորհրդակցել են ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Ստյուարտ Վիվերսի հետ: Մոնիկայից եւ Պենելոպայից նորույթը վաճառքի կհանվի նոյեմբերի մեկից:

«Մենք ցանկանում էինք որեւէ յուրահատուկ, բայց միաժամանակ պրակտիկ բան ստեղծել, ցանկանում էինք, որպեսզի պայուսակի դիզայնում ինչ-որ իսպանական բան լինի»,- հայտնել է ապրանքանիշի պաշտոնական դեմքը դարձած Պենելոպա Քրուսը, ով 2013-ի գարնանը նորաձեւության տան հետ երեք տարվա պայմանագիր է կնքել:
 
  • «Ցանկանում էինք, որ պայուսակն օգտակար լինի կանանց համար, ովքեր անընդհատ ստիպված են շատ իրեր տանել իրենց հետ»,- իր հերթին հավելել է Մոնիկան:
  • Նշված պայուսակի լուսանկարը դեռեւս չկա, փոխարենը Պենելոպան որոշել է ապրանքանիշի աշուն-ձմեռ գովազդային արշավից թարմ լուսանկարներ հրապարակել: Լուսանկարիչներ Մերտ Ալասը եւ Մարկուս Պիգոտտը Քրուսին նկարել են Casino de Madrid ռեստորանի տանիքին:


No comments:

Post a Comment