Monday, July 1, 2013

Ջեսիկա Սիմփսոնը երկրորդ երեխան է ունեցել:{V}



32-ամյա երգչուհի եւ դերասանուհի Ջեսիկա Սիմփսոնը երկրորդ անգամ մայր է դարձել: Դերասանուհին եւ նրա ընկերը՝ ամերիկյան ֆուտբոլի նախկին պրոֆեսիոնալ խաղացող Էրիկ Ջոնսոնը, որդի են ունեցել, ում անվանել են Էյս Կանուտ:
US Weekly-ի փոխանցմամբ, փոքրիկը լույս աշխարհ է եկել հունիսի 30-ին, Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում:
  • «Էյս Կանուտ Ջոնսոնը ծնվեց: Մայրն ու երեխան լավ են զգում: Ընտանիքը երջանիկ է»,- նշել է Սիմփսոնի պաշտոնական ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Ջեսիկա Սիմփսոնն ու Էրիկ Ջոնսոնը հանդիպում են 2010 թվականից, բայց առայժմ ամուսնացած չեն: 2012 թվականին ծնվեց նրանց դուստրը՝ Մաքսվել Դրյուն: Աստղը երկրորդ անգամ հղիացավ առաջին ծննդաբերությունից ընդամենը մի քանի ամիս անց:

No comments:

Post a Comment