Դեմի Լովատոն այս տարի «People's Choice Awards»-ում նոմինացված էր 4 անվանակարգերում և հաղթել է «Լավագույն երգչուհի» և «Լավագույն երկրպագուներ» անվանակարգերում: Սակայն երգչուհին ներկա չի գտնվել մրցանակաբաշխությանը, որը բացատրել է հետևյալ կերպ.
- Ես չէի այցելել PCA-ին, որովհետև այս ամիս փորձում եմ հանգստանալ այնքան, որքան հնարավոր է: Ես երկար ժամանակ այսպիսի հնարավորություն չունեի, իսկ հիմա այդ հնարավորությունն ստացել եմ: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր քվեարկել են ինձ համար և հասկանում են իմ ներկա չգտնվելու պատճառը: Ձեր աջակցությունն ինձ համար ամեն ինչ է:
No comments:
Post a Comment