Saturday, January 11, 2014

Աստղային թաքնված տաղանդները: [S]


Կան աստղեր,ովքեր բացի իրենց մասնագիտական կարողություններից,կարողանում են զբաղվել նաև այլ մասնագիտություններով և հասնել հաջողությունների այլ ասպարեզներում: Օրինակ դերասանուհի Սանդրա Բալոկը ազատ կարողանում է խոսել գերմաներեն և Նեշվիլում ապրած տարիներին վոկալի դասեր է տվել մանկապարտեզներում:

Հոլլի Բերրին կարողանում է նվագել ֆլեյտայի վրա:Բացի այդ Հոլլին կարողանում է պատերին ներկով գեղեցիկ նախշազարդեր պատկերել:

Եվա Լոնգորիան բոլորին գրավում է ոչ միայն իր ճարտար լեզվով և գեղեցիկ կազմվածքով,այլ հաղորդավարուհին խոստովանել է,որ կարողանում է նվագել կլարնետ:

Դերասան Թոմ Քրուզը սուսերամարտի մեծ երկրպագուներից է: Հայտնի է,որ 2008 թվականին Թոմը Վիլլ Սմիթի և Դեյվիդ Բեքհեմի հետ զբաղվել է այս սպորտաձևով:

Երգչուհի Դեմի Լովատոյի արտասովոր կարողություններից մեկն այն է,որ Դեմին կարողանում է ամբողջությամբ պտտել իր ձեռքը:

Դերասանուհի Սալմա Հայեկը զբաղվել է գիմնաստիկայով և շատ անգամներ ներկայացրել է Մեքսիկան Օլիմպիական խաղերին:

Երգիչ Ջասթին Բիբերի հետաքրքիր կարողություններից մեկն այն է,որ տղան կարողանում է գերել շատերի սրտերը: Նա կարողանում է լավ երգել,պարել,հավաքել ամբողջությամբ կուբիկ-ռուբիկ 2 րոպեից էլ շուտ:

Քրիստեն Ստյուարթը ճիշտ է չի ստացել մասնագիտական կրթություն,բայց կարողանում է անել տարբեր գիմնաստիկական հնարքներ:

Վաղ տարիքում Քոլին Ֆարրելը Իսպանիայում տվել է քանթրի ոճի պարերի դասեր և վաստակել իր օրվա ապրուստը:

Դերասան Քրիս Քոլֆերը կարողանում է օգտվել ճապոնական տարբեր զենքներից և ստացել է "անգլիական նինդձյա" անունը:

Բրեդլի Կուպերը ազատ տիրապետում է ֆրանսերեն լեզվին:

No comments:

Post a Comment