Sunday, January 19, 2014

Ջարեդ Լետոն կնախընտրեր ամուսնանալ Քանյե Վեսթի հետ, քան թե Քիմ Քարդաշյանի հետ: [R]


Ջարեդ Լետոն շարունակում է մրցանակներ ստանալ իր տրանսվեստիտի դերի համար և հետաքրքրությունը նրա անձի նկատմամբ շատանում է: Վերջերս նա հյուրընկալվել էր MTV, որտեղ նրան մի քանի հետաքրքիր հարցեր էին տվել:
Նրան հարցրել էին, թե կցանկանար ամուսնանալ Քիմ Քարդաշյանի հետ, թե՞ կնախընտրեր նրա սիրելի էակին` Քանյե Վեսթին:
Իսկ Ջարեդը պատասխանել է.
-Պետք է հասկանալ, որ հարաբերությունների մեջ դուք ստիպված եք միասին շատ թեմաների շուրջ շփվել: Այդ դեպքում դու պետք է այնպիսի մարդու ընտրես, ում հետ հնարավոր կլինի ինչ-որ թեմա քննարկել: Ես առանց մտածելու այդ երկուսից կընտրեի Քանյե Վեսթին:

Նշենք նաև, որ Ջարեդը հայտնել է, որ այսուհետև ավելի շատ ուշադրություն է դարձնելու իր երաժշտական կարիերային:

No comments:

Post a Comment