Երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը ռոմանտիկ ժամադրության է գնացել իր սիրեցյալ Կասպեր Սմարթի հետ:
Ըստ Daily Mail-ի, 43-ամյա Լոպեսը եւ 25-ամյա Սմարթը Սանտա Մոնիկայի ամենաշքեղ ռեստորաններից մեկն այցելել են սեւ Ռոլս Ռոյսով: Ջենիֆերը հագել էր մարջանագույն վերնազգեստ եւ սպիտակ կիսաշրջազգեստ: Աստղի ձեռքին սպիտակ կաշվե ձեռնապայուսակ է եղել: Կասպերն իր հերթին ներկայացել է ամբողջությամբ սեւ հագուստով եւ հասարակությանը ցուցադրել երկու ձեռքի դաջվածքները: Ռեստորանից Լոպեսն ու Սմարթը դուրս են եկել ձեռք ձեռքի բռնած:
Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսը եւ Կասպեր Սմարթը հանդիպում են 2011 թվականի հոկտեմբերից, մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ աստղը պաշտոնապես հայտարարեց երգիչ Մարկ Էնթոնիի հետ բաժանման մասին, ում հետ ամուսնացած էր 7 տարի:
No comments:
Post a Comment