Մորգան Ֆրիմենը կնկարահանվի «Գերազանցություն» ֆանտաստիկ ֆիլմում, որտեղ գլխավոր դերում հանդես կգա Ջոնի Դեփը:
The Hollywood Reporter-ի փոխանցմամբ, դեռեւս հայտնի չէ, ի՞նչ դեր է բաժին ընկնելու Ֆրիմենին: Գաղտնի են պահվում նաեւ սյուժեի մանրամասները: Ենթադրաբար, Դեփը կմարմնավորի գիտնականի, ով գերհամակարգիչ է ստեղծել: Ժամանակի ընթացքում մեքենայի մոտ սեփական միտքը կհայտնվի, եւ այն դուրս կգա վերահսկողությունից: Բացի Դեփից եւ Ֆրիմենից, ժապավենում կնկարահանվեն նաեւ Ռեբեկա Հոլը, Փոլ Բեթանին եւ Քեյթ Մարան:
Ֆիլմի նկարահանումները մեկնարկելու են այս տարվա մայիսին, Լոս Անջելեսում: Իսկ էկրաններին այն կհայտնվի 2014 թվականի ապրիլին:
No comments:
Post a Comment