Saturday, April 6, 2013

Քեյթ Միդլթոնը ներողություն է խնդրել դպրոցական աղջնակից:{V}


Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնը նամակ է գրել 10-ամյա Իզաբելլա Քլարքսոնին՝ ներողություն խնդրելով, որ Գրիմբսի քաղաք այցի ժամանակ չի կարողացել տեսնել նրան:
The Hollywood Life-ի փոխանցմամբ, 10-ամյա բրիտանական հպատակը երկար ժամանակ պատրաստվել է Դքսուհու այցին: Աղջիկը նույնիսկ Միդլթոնին եւ արքայազն Ուիլյամին ողջունող պաստառ է նկարել: Սակայն երբ թագավորական ընտանիքը ժամանել է Գրիմբսի, Իզաբելլային հաջողվել է միայն մեկ ակնթարթ տեսնել ավտոմեքենա նստող Քեյթին եւ Ուիլյամին: «Մենք այնքան հուզված էինք, բայց մեզ գրեթե ոչինչ տեսնել չհաջողվեց»,- տեղական թերթին տված հարցազրույցում ասել է աշակերտուհին:
Մի քանի օր անց Իզաբելլան նամակ է ստացել Քեմբրիջյան դքսուհուց, որտեղ նշվում էր, թե Քեյթն ափսոսում է, որ Իզաբելլան չի կարողացել իրեն տեսնել Գրիմբսի այցելության ժամանակ, որից, ի դեպ, Միդլթոնը գոհ է մնացել:

No comments:

Post a Comment