Կանադական փոփ երգիչ Ջասթին Բիբերն իրեն համեմատել է ամերիկյան ռեփեր Jay-Z-ի հետ:
Ըստ PerezHilton-ի, 19-ամյա երգիչը հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել է. «Ես անհրաժեշտ չեն համարում արձագանքել յուրաքանչյուր սադրանքի: Հիշո՞ւմ եք, երբ Cam'ron-ն անհարգալից արտահայտվեց Jay-Z-ի մասին: Jay-Z-ը նրան չպատասխանեց: Իսկ ինչո՞ւ: Որովհետեւ նա Jay-Z-ն է»:
Հիշեցնենք, որ վերջերս Jay-Z-ը մասնակցել է Ջասթին Թիմբերլեյքի Suit and Tie երգի ձայնագրությանը: Այդ նոր երգի սեւ-սպիտակ տեսահոլովակում Թիմբերլեյքն ու Jay-Z-ը կոստյումով եւ փողկապով են: Կցանկանայինք հավատալ, որ Ջասթին Բիբերը շուտով իր տձեւ տաբատները, որոնք նա միշտ կրում է իջեցված, կփոխարինի ավելի պատշաճ հագուստով: Այդ դեպքում նրա համար եւս մեկ առիթ կստեղծվի իրեն համեմատել հայտնի ռեփերի հետ:
vaaaaaaaaaay
ReplyDelete