Բրիտանական երգիչ Ռոբի Ուիլյամսն արդեն ծրագրել է սեփական հուղարկավորությունը եւ սգո արարողության մանրամասները…
Ըստ The Mirror-ի, 39-ամյա երգիչը հանրությանը տեղեկացրել է, որ իր հրաժեշտի արարողությունը կայանալու է Լոս Անջելեսում: Ուիլյամսը խոստովանել է, որ չի ցանկանում ամեն ինչ ինքնահոսի թողնել եւ որոշել է ինքնուրույն զբաղվել իր հուղարկավորության կազմակերպմամբ: Երաժշտի խոսքով, նախապես ցանկանում էր, որ իրեն հուղարկավորեն տատիկի կողքին, Անգլիայում, սակայն հետո փոխել է որոշումը՝ հարմար վայր տեսնելով Բեւեռլի Հիլզում: Ուիլյամսն արդեն երգ է գրել՝ «Պատարագ մահացածների համար» վերնագրով, որը պետք է հնչի իր հուղարկավորության ժամանակ:
No comments:
Post a Comment