Saturday, April 6, 2013

Հեռախոսային ահաբեկիչները հասել են Թիմբերլեյքին ու Գոմեսին:{V}


Երգիչ Ջասթին Թիմբերլեյքը եւ երգչուհի Սելենա Գոմեսը դարձել հեռախոսային ահաբեկիչների հերթական զոհերը: 
Ինչպես հաղորդում է The Hollywood Life-ը, անհայտ անձինք զանգահարել են ոստիկանություն եւ հայտնել, որ Թիմբերլեյքի եւ Գոմեսի տանը հանցագործը պատանդներ է վերցրել եւ կրակ բացել: Ոստիկաններն անմիջապես ժամանել են դեպքի վայր, սակայն այնտեղ ոչ զոհեր են գտել, ոչ հանցագործ: Թիմբերլեյքը կնոջ՝ Ջեսիքա Բիլի հետ տանը չեն եղել, իսկ ապա Սելենա Գոմեսը անկեղծորեն զարմացել է ոստիկանների այցից:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին նմանատիպ պատմություն է տեղի ունեցել նաեւ Ռիհաննայի հետ: Մինչ այդ հեռախոսային ահաբեկիչների զոհ էին դարձել Քրիս Բրաունը, Էշթոն Քաթչերը, Ջասթին Բիբերը եւ մի շարք այլ հայտնի դերասաններ ու երգիչներ:

No comments:

Post a Comment