2011թ.-ի հենց այս օրը կյանքից հեռացավ երգչուհի Էմի Վայնհաուսը: 27-ամյա երգչուհին մահացավ թմրանյութերի չարաշահումից: Առաջարկում ենք հիշել այս տաղանդավոր երգչուհու հինգ լավագույն տեսահոլովակները:
Amy Winehouse - In My Bed
Այս երգը նրա առաջին ալբոմից է, որը ավելի ուշ դարձավ սինգլ: Այսօր այս տեսահոլովակը ունի հինգ միլիոնից ավել դիտում, իսկ Էմիի ոճը այս տեսահոլովակում դարձավ շատ երկրպագուների սիրելին:
Amy Winehouse - Rehab
Այս տեսահոլովակը Էմիի ամենահայտնի տեսհոլովակներից է: Տեսահոլովակի համար Էմին նույնիսկ "Գրեմմի" է շահել: Երգի բառերն պատմում են այն մասին, որ նա եղել է վերականգնողական կենտրոնում և պայքարել է` ալկոհոլի և թմրանյութերի կախվածության դեմ:
Amy Winehouse - You Know I'm No Good
Տեսահոլովակի ռեժիսորը Ֆիլ Գրիֆֆինն է: Տեսահոլովակում ամեն ինչ պտտվում է Էմիի և նրա սիրած էակի շուրջ: People ամսագիրը այս տեսահոլովակը և երգը անվանել է "հիանալի և միշտ հիշվող":
Amy Winehouse - Back To Black
Ամենահայտնի և սիրված տեսահոլովակներից մեկը: Սև-սպիտակ տեսահոլովակը ավելի հետաքրքիր է դարձնում Էմիի արտասովոր ձայնը:
Amy Winehouse - Tears Dry On Their Own
Այս տեսահոլովակը նկարահանել է Դեյվիդ Լաշապելը հայտնի նկարիչ և ռեժիսոր: Նա նկարահանել է նաև Բրիթնի Սփիրսի, Ավրիլ Լավինի Էլթոն Ջոնի, Քրիստինա Ագիլերայի, Ջեննիֆեր Լոպեզի տեսահոլովակներից:

No comments:
Post a Comment