Friday, July 26, 2013

Քրիստիանո Ռոնալդուն կոտրել է հակառակ խմբի երկրպագուի ձեռքը: [S]


Ֆուտբոլիստ Քրիստիանո Ռոնալդուն կրկին ուշադրության կենտրոնում է,բայց այս անգամ հենց դաշտում: Ռեալ-Բորնմուտ խաղի ժամանակ Քրիստիանոն պատահաբար կոտրել է անգլիական խմբի երկրպագուի ձեռքը:Գնդակը խբել է 11-ամյա Չարլի Սիլվերստուդի ձեռքին:Խաղից հետո պարզ է դարձել ,որ տղան ունի ձեռքի կրկնակի կոտրվածք և տղայի ձեռքը վիրահատել են: Չարլիի խոսքերով հարվածը շատ ցավոտ էր և եթե այն դիպչեր ձախ ձեռքին,ապա նա կկորցներ նաև իր ատամները:Բայց տղան նաև հպարտ է,քանի որ նրա ձեռքը կոտրել է աշխարհում ճանաչված ֆուտբոլիստներից մեկը:Տղային նվիրել են Քրիստիանոյի ստորագրությամբ շապիկ և Բորնմուտի խաղացողների ստորագրություններով գնդակ: 


No comments:

Post a Comment